ԱԳՆ նախկին շենքի հետ կապված ծրագրեր են քննարկել Մարտին Էռնեկյանն ու փոխվարչապետը

Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրեր են քննարկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Փոխվարչապետը կարևորել է ընկերության ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում։ Զրուցակիցները երկուստեք ընդգծել են օդանավակայանի կոնսեցիոն պայմանագրի լավարկման շուրջ բանակցությունների նշանակությունը։

2013-ին ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը «Տանգո» ՓԲԸ-ին է վաճառել Երևանի Կառավարական 2-րդ մասնաշենքը՝ 14,241.9 քմ շենք-շինություններով և հողամասով (ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենք): Վաճառքի գինը կազմեց 51 մլն դոլարից ավելի: «Տանգո» ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:

2023-ին ՍիվիլՆեթը դիմել էր պետական համապատասխան կառույցների՝ պարզելու, թե ինչ գործունեություն է ի վերջո ընկերությունը պատրաստվում ծավալել ԱԳՆ շենքում, քանի որ մինչ այս խոսվել է ինչպես հյուրանոց, այնպես էլ թանգարան հիմնելու մասին։ Սակայն բոլոր կառույցները հրաժարվել են պատասխանել հարցերին՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ու վաճառքի պայմանագրի «Գաղտնիություն» վերտառությամբ դրույթի պահանջները»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.