azatutyun.am: Սերբիայի խորհրդարանը չորեքշաբթի հաստատել է նոր կառավարության կազմը՝ Ջուրո Մաքուտի գլխավորությամբ՝ երկրում ամիսներ շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին։
Նոր կաբինետում նախարարների երկու երրորդը՝ 30-ից 20-ը, եղել են իշխող Սերբական առաջադիմական կուսակցության առաջնորդ Միլոշ Վուչևիչի նախորդ կառավարության կազմում, ով հրաժարական է տվել հունվարին բողոքի ցույցերի գագաթնակետին։
Իր երդմնակալության խոսքում Մաքուտն ասել է, որ Սերբիան «հոգնել է բաժանումից և շրջափակումներից» և կոչ է արել «ներդաշնակեցնել հասարակությանը» երկխոսության, հանդուրժողականության և ընդհանուր արժեքային համակարգի միջոցով: Նա հայտարարել է, որ իր անմիջական առաջնահերթությունը կլինի դպրոցների և բուհերի բնականոն գործունեության ապահովումը։
Սերբիայում բողոքի ցույցերը սկսվել էին այն բանից հետո, երբ Նովի Սադում երկաթուղային կայարանում բետոնե ծածկի փլուզման հետևանքով զոհվեց 16 մարդ։ Մահացու փլուզումը Սերբիայում համազգային ցույցեր առաջացրեց այն մարդկանց կողմից, ովքեր մեղադրում էին կառավարությանը կոռուպցիայի և վատ վերահսկողության մեջ: