civilnet.am: 2022-2024-ը Հայաստան ներմուծված զենքի 43%-ը մատակարարել է Հնդկաստանը, մինչդեռ 2016-2018-ին այդ ցուցանիշը գրեթե զրոյական էր։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտության ինստիտուտի (SIPRI) տվյալները։
Հայաստանը 2023-ին ռազմական կցորդ է նշանակել Հնդկաստանում, իսկ Հնդկաստանը 2024-ին՝ Հայաստանում։
Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` 2024-2025 ֆինանսական տարիների կտրվածքով հնդկական սպառազինությունների Հայաստանի գնումների ծավալները հասել են 600 մլն դոլարի։
2021-ից Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերում հրթիռներ, հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ։