Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Արարատի մարզի Հովտաշատ համայնքի նախկին ղեկավարը 2013-2016 թթ. ընթացքում ձևական աճուրդների միջոցով, չարաշահելով իր լիազորությունները, վաճառել է հողակտորներ, որոնք հետագայում ձևակերպվել են որդու անվամբ: Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն: 

«Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ համայնքի ղեկավարի կողմից ապօրինի օտարվել է 13 հողատարածք:

Հաշվի առնելով քրեական վարույթով ձեռք բերված անհերքելի ապացույցների առկայությունը՝ համայնքի ղեկավարը հօգուտ համայնքի հրաժարվել է քննարկվող հողատարածքներից շուրջ 90 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող 8 հողամասից՝ նման եղանակով վերականգնելով համայնքին պատճառված առանձնապես խոշոր չափերով վնասը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ անցել են համայնքի ղեկավարին քրեական հետապնդման ենթարկելու համար օրենքով նախատեսված վաղեմության ժամկետները, այսինքն՝ առկա է ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու դատավարական հիմք, ուստի միջնորդություն է ուղարկվել հսկող դատախազին՝ համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:  

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.