Լավրովն ու Արաղչին քննարկելու են իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ապրիլի 17-18-ին, ի թիվս այլնի, քննարկելու են իրավիճակը Հարավային Կովկասում. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է  ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ապրիլի 17-18-ն Իրանի արտգործնախարարության ղեկավարն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, նա բանակցություններ կվարի իր ռուս գործընկերոջ հետ: Նրանք կշարունակեն կարծիքների մանրակրկիտ փոխանակումն արդի միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, ներառյալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Սիրիայում, Հրավային Կովկասում և Կասպից ծովում իրադրությունը»,- ասել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։  Ավելի վաղ Արաղչին ասել էր, որ իր այցի հիմնական նպատակը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի գրավոր ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցելն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.