ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն Գրիգորյանին 9 տարով ՄԻԵԴ դատավոր էր ընտրել։