Կառավարությունն առաջարկում է ստեղծել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ |civilnet.am|

civilnet.am: Ապրիլի 17-ի նիստում կառավարությունն ընդունեց որոշում ստեղծել նոր հիմնադրամ՝ «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվամբ։

«Նպատակն է ստեղծել կրթական, գիտական, մշակութային, սպորտային և սոցիալական բովանդակություն, որը կամ առհասարակ չի կարողանում գեներացնել եկամուտ կոմերցիոն գործիքներով, կամ դա շատ բարդ է իրականացնել»,- ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում խնդիր է առաջացել՝ ինչպես պաշտպանել քաղաքացիներին ապատեղեկատվությունից, ատելության խոսքից, արտաքին ազդեցություններից և կեղծ օրակարգերից։ Ուստի որոշել են նման հիմնադրամ ստեղծել։

Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու Վահագն Թևոսյանը, որը նախկինում եղել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։

Քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ հիմնադրամի ֆինանսավորումը կատարվելու է պետական բյուջեից։ «Բա փողը մե՞նք ենք տալիս»,- հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչին նախարարը դրական պատասխան տվեց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.