Սահմանադրական կարգավորումներ պահանջող գործընթաց է. Վարդանյանը՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորության մասին |1lurer.am|

1lurer.am: Առաջիկա նոր Սահմանադրության ընդունման համատեքստում մենք լրջորեն պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:

ԱԺ-ում անդրադառնալով երդվյալ ատենակալների ներգրավման հնարավորությանը և դրա ազդեցությանը դատական գործերի վրա՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց. «Երդվյալ ատենակալների մասնակցության տարբեր մեխանիզմներ կան տարբեր երկրներում:

Երբ ԱՄՆ օրինակն ենք փորձում վերլուծել, ապա այստեղ երդվյալներն ընտրվում են կողմերի կողմից, տարբեր նահանգներում տարբեր կանոնակարգումներ կան, բայց նրանք որոշում են բացառապես անձի մեղավորության կամ անմեղության հարցը. մնացած հարցերը, ըստ էության, կարգավորվում են դատարանի կողմից: Դատավորը միշտ ներկա է լինում, երբ որ կա երդվյալ ատենակալների ինստիտուտ»:

Նա նշեց, որ ինստիտուտի ներդրման հարցը պետք է որոշի ժողովուրդը: «Դա սահմանադրական կարգավորումներ պահանջող գործընթաց է, երկրորդը՝ պետք է հասկանանք՝ ինչ մոդելով ենք առաջնորդվում»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.