ԱՄՆ-ը կհրաժարվի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրի ջանքերից, եթե մոտ օրերս առաջընթաց չգրանցվի․ Ռուբիո |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ը կհրաժարվի ռուս-ուկրաինական խաղաղ համաձայնագրի կնքման ջանքերից, եթե մոտ օրերս այդ հարցով առաջընթաց չգրանցվի, ըստ Reuters-ի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք չենք պատրաստվում շաբաթներ և ամսիներ շարունակ ջանքեր գործադրել։ Պետք է շատ արագ որոշենք, ես խոսում եմ մի քանի օրվա մասին՝ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում դա հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Եթե՝ այո՛, ապա, մենք կանք, իսկ եթե՝ ո՛չ, մենք ունենք այլ առաջնահերթություններ և՛ս որոնց վրա նույնպես պետք է կենտրոնանանք», – Փարիզում Եվրոպայի և Ուկրաինայի առաջնորդների հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ընդգծելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված է գործարքով՝ Ռուբիոն միևնույն ժամանակ շեշտել է՝ Վաշինգտոնը պատրաստ է առաջ շարժվել, եթե առաջընթացի անհապաղ նշաններ լինեն:

Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր ավարտել ուկրաինական պատերազմն իր պաշտոնավարման առաջին 24 ժամվա ընթացքում։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա նշեց, որ գործարքը կարող է կնքվել այս տարվա ապրիլին կամ մայիսին, քանի որ խոչընդոտները շատ են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.