Հանրային խորհրդի բարոյական առաքելությունն է հանրային լավատեսության խթանումը. Արա Խզմալյան

Հանրային խորհրդի նոր կազմով առաջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 17-ին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հանրային խորհրդի մամուլի ծառայությունը։ 

Նիստի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանը՝ ներկայացնելով նաև խորհրդի գործունեության առաջնահերթությունները:

Խզմալյանը կարևորել է Հանրային խորհրդի հանրային ընկալումները ճշգրտելու անհրաժեշտությունը՝ իբրև խորհրդի գերակա նպատակ համարելով հանրային կյանքի տարբեր ոլորտներում գործող պրոֆեսիոնալների և կառավարության լիարժեք հաղորդակցությունը: Խզմալյանն անդրադարձել է խորհրդի գործունեությունը կարգավորող օրենքի ու իրավական ակտերի լրամշակման ու ստեղծման, կառավարության անդամների հետ ակտիվ փոխշփումների և համապատասխան ոլորտների ներկայացուցիչների հետ աշխատանքներն սկսելու անհրաժեշտությանը: Վերջինս փոխադարձ վստահության կառուցման գործում կարևորել է նաև քաղաքական զսպվածության, հարգանքի, բազմակարծության և համերաշխության պահպանումը: Ըստ նրա՝ Հանրային խորհրդի բարոյական առաքելությունն է հանրային լավատեսության խթանումը, կարող մասնագիտական ներուժի կենտրոնացումն ու գործադրումը:

Խորհրդի անդամները հավանություն են տվել ներկայացված տեսակետներին, հանդես են եկել դրանց վերաբերյալ առաջարկներով: Առանձին ելույթներով հանդես են եկել Հովիկ Մուսայելյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Գայանե Աբրահամյանը, Արմինե Մարգարյանը, Օլեգ Դուլգարյանը, Սուսաննա Խալաթյանը, Սոսի Թաթիկյանը, Դանիել Իոաննիսյանը և այլք: 

Անդամներն արդյունավետ աշխատանք իրականացնելու համար կարևորել են նաև նոր գրասենյակ ունենալու հանգամանքը, տեղեկատվական դաշտում դիրքավորվելու և հանրային իրազեկվածության ապահովմանն անհրաժեշտ գործիքակազմի ստեղծումը:

Հաջորդ նիստում կքննարկվի ՀՀ կառավարության հետ առաջիկա խորհրդակցությունների օրակարգը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.