Վերաքննիչ դատարանը բեկանել է Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը և գործն ուղարկել նոր քննության |armenpress.am|

armenpress.am: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ դատախազության բողոքը և բեկանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության։ 

Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության»,- նշեցին դատախազությունից:

Սերժ Սարգսյանին 2019 թվականին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: 

Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։

2024 թվականի մայիսի 31-ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել էր ՀՀ երրորդ նախագահին և գործով անցնող մյուս անձանց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Դատարանի որոշմամբ վերացվել էին Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի խափանման միջոցները՝ երկրից բացակայելու արգելքը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.