Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 21-24-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ն օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: