ՀՀ նախագահը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունից։

Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում:

Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա նշել է, որ մշակույթը, որպես ժողովուրդների հոգևոր ինքնության դրսևորում, ունի բացառիկ դեր՝ տարբեր ազգերին իրար մոտեցնելու, միմյանց ճանաչելի դարձնելու և վստահության կամուրջներ կառուցելու գործում։

Նախարար Աիդա Բալաևան իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ բարձր գնահատելով Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի անցկացման հնարավորությունը։ Նա կարևորել է մշակութային երկխոսության շարունակականությունն ու խորացումը՝ որպես ժողովուրդների փոխադարձ ճանաչման և փոխընկալման ամուր հենարան։

Նախարարն իր խոսքում՝ ի դեմս Հանրապետության նախագահի, շնորհավորել և խաղաղություն ու բարօրություն է մաղթել Հայաստանի ժողովրդին գալիք Սուրբ Զատիկի՝ Հարության տոնի առթիվ:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև մշակույթի և հարակից ոլորտներում համագործակցության խորացման ուղիների շուրջ։

Կողմերը համակարծիք են եղել, որ ժողովուրդների միմյանց ճանաչման ամենակարճ ու արդյունավետ ճանապարհը մշակույթով իրար ներկայանալն է, քանի որ հենց մշակույթն է կրում արժեքների, մտածողության և պատմական հիշողության լեզուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.