1lurer.am: «Միասնություն» դաշինքի ցուցակի առաջին համարի ղեկավարած քաղաքական ուժը մարտի 30-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններում ստացել էր քվեների կեսից ավելին՝ 57 տոկոսը։
Գրիգորյանն այսօր երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը:
«Ստանձնելով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ՝ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պատրաստվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական ու հոգևոր վերելքին:
Երդվում եմ»,- ասաց Գրիգորյանը: