ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սուրբ Հարության տոնի առթիվ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը շնորհավորել է Սուրբ Զատիկի՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ․

«Սիրելի հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատիկի՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ։

Այս վեհ ու լուսավոր տոնը քրիստոնեական հավատքի ամենակարևոր խորհրդանիշներից է, որ մարմնավորում է կյանքի, հույսի, հոգևոր վերածննդի և արդարության հաղթանակը։ Այն մեզ կոչ է անում վերարժևորել մեր ներքին հավատքը, լինել համերաշխ, սիրառատ ու հանդուրժող։

Թող Սուրբ Զատիկի բարությամբ ու ջերմությամբ լցվեն մեր ընտանիքները, մեր տներում թող ճառագի հարության լույսը և ոգու կամքի ու հավատի ամրություն ու բարօրություն բերի աշխարհասփյուռ հայությանը։

Այս տոնական օրը թող խթան դառնա առավել հոգատար լինելու միմյանց, մեր հասարակության և պետության հանդեպ, ամրացնի մեր միասնականությունը և պատասխանատվության զգացումը՝ ապագայի հանդեպ։

Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի», – նշված է ուղերձում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.