azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 20-ի ուշ երեկոյան հայտարարել է՝ «հուսով եմ, Ուկրաինան և Ռուսաստանը այս շաբաթ գործարք կկնքեն»։
«Այնուհետև երկուսն էլ կսկսեն մեծ բիզնես անել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որը ծաղկում է, և հարստություն կստեղծեն», – Truth սոցիալական ցանցում գրել է Թրամփն՝ առանց մանրամասների:
Կրեմլը նախօրեին հայտարարել էր, թե Ռուսաստանի նախագահը որոշել է չերկարաձգել Սուրբ Հարության տոնի առթիվ Ուկրաինայում հայտարարված հրադադարը, որը սկսվել էր ապրիլի 19-ի երեկոյան և պետք է ավարտվեր երեկ կեսգիշերին։
«Նախագահ Պուտինը Զատկական զինադադարը շարունակելու որևէ հրահանգ չի տվել», – ասել էր նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը։