35 օր հացադուլ հայտարարած կալանավորը համաձայնել է բուժօգնություն ստանալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«35 օր հացադուլ հայտարարած կալանավորը համաձայնել է բուժօգնություն ստանալ Պաշտպանի միջամտությունից հետո։ 
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչները հերթական անգամ երեկ այցելել են 35 օր հացադուլի մեջ գտնվող և քաղաքացիական հիվանդանոցում բժշկական հսկողության տակ գտնվող կալանավորված անձի:

Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ընթացքում կալանավորը նշել է, որ հրաժարվում է տրամադրվող բուժօգնությունից ու ցանկանում է դուրս գրվել հիվանդանոցից, քանի որ պահման պայմանները բավարար չեն։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը տեղում ուսումնասիրել են կալանավորված անձի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը և պահման պայմանները:

Բժշկական անձնակազմի հետ համագործակցությամբ՝ կալանավորված անձը տեղափոխվել է առանձին հիվանդասենյակ՝ պատշաճ պայմաններով։

Բացի այդ, քաղաքացիական հիվանդանոցում գտնվելու 7 օրերի ընթացքում բուժօգնությունից հրաժարված կալանավորված անձը Պաշտպանի ներկայացուցիչների հորդորից հետո համաձայնել է բուժօգնություն ստանալ»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Երեխաների քաղաք» ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին. ՄԻՊ-ի դիրքորոշումը

ՄԻՊ արձագանքը Ռեստարտ-Մալյան միջադեպին

Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.