Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդմնակալությամբ ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրություններում հաղթանակ տարած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոյեմբերի 26-ին երդմնակալության արարողությամբ ստանձնել է պաշտոնը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Երդմնակալության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Անկախության պալատում։

«Հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել Ղազախստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ինձ վստահված բարձր պարտականությունները»,- երդմնակալության ժամանակ ասել է Տոկաևը՝ աջ ձեռքը դնելով երկրի սահմանադրության վրա։

Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի էին ունեցել նոյեմբերի 20-ին։ 69,44 տոկոս մասնակցության պայմաններում Տոկաևը ստացել էր ընդհանուր ձայների 81,31 տոկոսը։ Համաձայն փոփոխված սահմանադրության՝  նա կպաշտոնավարի 7 տարի՝ առանց վերընտրվելու իրավունքի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Сложно говорить о каком-то нарушении границы» – глава МИД Казахстана |mediamax.am|

The organizer is Armenia. Peskov on the upcoming summit of the heads of the CSTO

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.