Ուկրաինայի մեծ մասը, այդ թվում՝ Կիևը, հոսանքազրկված է. Զելենսկի |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի մեծ մասը, այդ թվում՝ Կիևը, հոսանքազրկված է. վերականգնողական աշխատանքները, շարունակվում են: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ այժմ ավելի քան 6 միլիոն բաժանորդ լույս չունի, մինչդեռ նոյեմբերի 23-ին այդ թիվը հասնում էր 12 միլիոնի:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ ամենաբարդ իրավիճակը նկատվում է Դնեպրոպետրովսկի, Կիևի, Օդեսայի, Լվովի և Խարկովի շրջաններում։ Զելենսկին ևս մեկ անգամ կոչ է արել խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան:

Վարչապետ Դենիս Շմիհալը տեղեկացրել է, որ Ուկրաինայի բոլոր ատոմակայանները և ջերմաէլեկտրակայանները ենթարկվել են հրթիռային հարձակման, սակայն այս պահին երկրի էներգետիկ համակարգը հաղթահարել է ամենածանր փուլը. էլեկտրաէներգիայի մատակարարներն ապահովում են ուկրաինացիների կարիքների 70 %-ը։

Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան էլ, BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ուկրաինացիների ավելի քան 90%-ը պատրաստ է նույնիսկ 3 տարի ապրել առանց էլեկտրականության և ջերմության, եթե Եվրամիությանն անդամակցության հեռանկար տեսնի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աբսուրդ կլինի, եթե ՆԱՏՕ-ն չհրապարակի Ուկրաինայի անդամակցության հստակ ժամանակացույցը»․ Զելենսկի |azatutyun.am|

Զելենսկին պաշտոնական այցով մեկնում է Բաքու |azatutyun.am|

Բաքվում Զելենսկին հանդիպել է Ալիևի հետ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.