2018-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն չորս անգամ գերազանցել է Հայաստանինը |civilnet.am|

2018թ․ Ադրբեջանը պաշտպանական ոլորտ է ուղղել 3,3 մլրդ մանաթ (1,9 մլրդ դոլար)․ այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Նովրուզ Մամեդովը։
«2018-ին Ադրբեջանի պաշտպանական ծախսերն ավելացել են 526,8 մլն մանաթով (310 մլն դոլար)՝ հասնելով 3,3 մլրդ մանաթի»,- ասել է Մամեդովը։

Նա տեղեկացրել է, որ 2018-ին Ադրբեջանում շարունակվել է ռազմարդյունաբերական ներուժի բարելավմանը, բանակաշինության կատարելագործմանն ուղղված գործունեությունը։

Մամեդովի խոսքով՝ ուշադրության կենտրոնում է եղել Զինված ուժերը արդի ռազմատեխնիկայով ապահովելու հարցը, ինչի նպատակով ձեռք են բերվել «Պոլոնեզ», «Լորա» համակարգեր, հակաբալիստիկ պաշտպանության միջոցներ և այլն։
Համեմատության համար՝ Հայաստանի 2018-ի բյուջեի նախագծով ռազմական պաշտպանության համար նախատեսված է եղել մոտ 240 մլրդ դրամ՝ մոտ 489 մլն դոլար։
2019թ. բյուջեի նախագծով պաշտպանության ոլորտի ծախսերին հատկացվում է 302 մլրդ դրամ (620 մլն դոլար):

Հայաստանի ռազմական բյուջեն տասը տարում՝ 2008-2018թթ․, գրեթե կրկնապատկվել է։ 2008-ին այն կազմել է մոտ 121 մլրդ դրամ՝ մոտ 247 մլն դոլար։

civilnet.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.