Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Շոլցի հետ |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը զանգահարել Է Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի իրադրության հետ կապված տարբեր հարցեր քննարկելու համար: Այդ մասին տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Մոսկվան քննադատել է արևմտյան պետությունների կողմից Կիևին զենքի մատակարարումները, ուկրաինացի զինվորականների պատրաստումը, ինչպես նաև քաղաքական ու ֆինանսական աջակցությունն Ուկրաինային, ինչը Կիևին ստիպում է հրաժարվել բանակցություններից:

Ռուսաստանի ղեկավարը հորդորել Է, որ Բեռլինը վերանայի իր մոտեցումներն ուկրաինական իրադարձությունների հարցում:

Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը նշել Է, որ ռուսական բանակը երկար ժամանակ զերծ Է մնացել կետային հրթիռային հարվածներից Ուկրաինայի մի քանի թիրախների ուղղությամբ, բայց ստիպված Է եղել դրանք սկսել՝ ի պատասխան Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքի, ներառյալ՝ Ղրիմի կամրջի և Էներգետիկ օբյեկտների դեմ Կիևի գրոհների:

ՌԴ նախագահն այդ նույն շարքում նշել է ահաբեկչական գործողությունները «Հյուսիսային հոսքի» երկու գազատարներում:

Անհրաժեշտ Է անցկացնել դրանց միանգամայն թափանցիկ հետաքննություն՝ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, հավելել են Կրեմլում:

Բացի այդ, Պուտինը և Շոլցը քննարկել են ուկրաինական հացահատիկի արտահանման և Ռուսաստանից պարենամթերքի ու պարարտանյութերի արտահանման ապաարգելափակման շուրջ Ստամբուլում կնքված գործարքի կատարումը: Մոսկվան նշել Է այդ համաձայնագրի բարեխիղճ և համալիր կատարման անհրաժեշտությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բանակցությունների օրակարգն ամենաընդարձակն է լինելու». Պեսկովը հաստատել է Էրդողան-Պուտին հանդիպման նախապատրաստումը |tert.am|

Հույս ունեմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան․ Փաշինյան |tert.am|

Ռուսաստանում «հուղարկավորել են Պուտինին, «նախագահի գերեզմանափորը» ձերբակալված է |1in.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.