Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները դեմ են քվեարկել առանց Բրյուսելի հետ գործարքի Եվրամիությունից երկրի դուրս գալուն: Քվեարկության ընթացքը հեռարձակել Է BBC News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդ տարբերակը մերժել Է 321 պատգամավոր, 278 խորհրդարանական պաշտպանել Է նախաձեռնությունը: Քվեարկությունն անցել Է ազատ ձեւաչափով. կուսակցությունները հաձնարարականներ չԷին տվել իրենց անդամներին, թե նախաձեռնություններից որի օգտին տան իրենց ձայնը: Մարտի 14-ին կկայանա նոր քվեարկություն, որի արդյունքում որոշում կընդունվի ԵՄ-ից դուրս գալը հետաձգելու մասին: Ընդսմին, ինչպես ճշտել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, խոսքը կվերաբերի Brexit-ի ժամկետի միայն ոչ մեծ հետաձգմանը: Այդ տարբերակը հնարավոր կլինի սոսկ այն դեպքում, եթե մարտի ընթացքում հավանություն տրվի Եվրամիության հետ գործարքին:
Ավելի վաղ բյուջեի հարցերով եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը DPA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ Եվրամիությունը կուսումնասիրի հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավոր հետաձգման հիմքերը: «Մենք կպարզենք, թե ինչ հիմքեր են ներկայացնելու դրա վերաբերյալ»,-ասել Է նա: Եվրակոմիսարը հույս Է հայտնել, որ այդ հետաձգումը կօգնի Լոնդոնի հետ համաձայնության գալ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների շուրջ: