Վարժարանի վերաբերյալ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների. Դավիթ Տոնոյան

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, ցանկացած պարագայում, ունենալու է փայլուն պայմաններ սաների ուսումնառության ու հանգստի կազմակերպման համար։   Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտոպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա հավելել է․

«Նախ, մինչև վարժարանի համար շենքային այլ լուծումներ չգտնվեն՝ այն շարունակելու է գործել ներկայիս համալիրում։ Ընդ որում, հանրապետության վարչապետի հետ մենք ունենք լիարժեք փոխհամաձայնություն այն հարցում, որ եթե վարժարանի տեղակայման վայրը փոխվի, ապա նոր համալիրը պետք է ունենա հնարավոր լավագույն պայմանները, որոնք համապատասխանում են միջազգային ժամանակակից բոլոր չափանիշներին։ Հավատացնում եմ՝ թե՛ վարչապետը և թե՛ պաշտպանության նախարարը, մեղմ ասած, պակաս սրտացավ չեն վարժարանի ու դրա սաների հանդեպ, քան այս հարցի շուրջ կարծիք հայտնող ցանկացած քաղաքացի։

Ավելին. վարժարանի հանդեպ իմ վերաբերմունքը նաև խիստ զգացական է, քանի որ ես երկար տարիներ, որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, համակարգել եմ վերջինիս գործունեությունը և մշտապես ուղիներ փնտրել դրա պայմանների բարելավման համար։ Այսինքն՝ վարժարանի սաների ուսումնառության լավագույն պայմաններն ինձ համար, որոշ առումով, նաև սկզբունքի հարց է։

Ուզում եմ բոլորին, և մասնավորապես վարժարանի սաներին ու նրանց ծնողներին վստահեցնել, որ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների։ Այլ տարբերակ ուղղակի չի կարող լինել։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, ցանկացած պարագայում, ունենալու է փայլուն պայմաններ սաների ուսումնառության ու հանգստի կազմակերպման համար»։   

Ավելին՝ հարցազրույցում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Դատարանը փորձում է կանխել շինծու քրեական գործի վերջնական փլուզումը»․ Դավիթ Տոնոյան

Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ Զինված ուժերն օգտագործվել են. Դավիթ Տոնոյան |azatutyun.am|

Տոնոյանը ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ Կարեն Ղազարյանի ճակատագիրն է քննարկել

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.