Դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը։

«Ռուսաստանի նախագահի հրավերով դեկտեմբերի 26-27-ը տեղի կունենա այդ հանդիպումը, հուսով ենք, որ դա լրացուցիչ խթան կհաղորդի համագործակցությանը», – երեքշաբթի օրը Մինսկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լեբեդևը։

Անկախ պետությունների համագործակցություն կազմակերպությանը անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Մոլդովան:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը ու Իլհամ Ալիևը կարող են ոչ ֆորմալ ձևով խոսել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Сложно говорить о каком-то нарушении границы» – глава МИД Казахстана |mediamax.am|

The organizer is Armenia. Peskov on the upcoming summit of the heads of the CSTO

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.