Այսօր արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն: Այդ մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
 
«Գերատեսչության ղեկավարը շրջել է ստորաբաժանման տարածքով, զրուցել անձնակազմի հետ և ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին:
Նախարար Փամբուխչյանը դրամական պարգև և պատվոգիր է շնորհել վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի փորձագետ Գրետա Վարդանյանին՝ 2022 թվականին պարափաուերլիֆթինգի աշխարհի առաջնությանը մասնակցելու և հաղթող ճանաչվելու համար: ԱԻ նախարարը նշել է, որ իր ղեկավարած կառույցն ու անձամբ ինքը խրախուսում են փրկարար ծառայողների ներգրավվածությունը տարբեր մարզաձևերում, և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն։
 
Այնուհետև նախարար Փամբուխչյանն այցելել է Աշոցք, նրան դիմավորել են համայնքապետ Կարեն Մանուկյանը և ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատին հանձնվել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ ավտոբաք:
 
«Հրշեջ-փրկարարական այս ավտոմեքենան նախատեսված է դժվարանցանելի տեղանքներում աշխատանքների իրականացման համար: Այն զգալի կհեշտացնի ՀՓՋ անձնակազմի բեռը»,-ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Իր հերթին, Աշոցքի համայնքապետ Կարեն Մանուկյանը ևս կարևորել է նման տեխնիկայով համայնքի ՀՓՋ-ի համալրումը և նշել, որ հրշեջ ավտոբաքի կարիքն իսկապես մեծ էր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Armenian Helicopters» միջազգային ավիակազմակերպությունը մտադիր է պայմանագիր կնքել ԱԻՆ-ի հետ

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.