ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը անցել է աշխատանքի

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը անցել է աշխատանքի։ Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Թասմագամբետովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է դարձել 2023 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

66-ամյա Թասմագամբետովը ՀԱՊԿ առաջնորդների կողմից պաշտոնում նշանակվել է 2022 թվականի նոյեմբերին կազմակերպության՝ Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ։

Իմանգալի Թասմագամբետովը փոխարինել է Բելառուսի ներկայացուցիչ, գեներալ Ստանիսլավ Զասին, ով Իմանգալի Թասմագամբետովին հաջողություն է մաղթել առաջիկա գործունեության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Сложно говорить о каком-то нарушении границы» – глава МИД Казахстана |mediamax.am|

The organizer is Armenia. Peskov on the upcoming summit of the heads of the CSTO

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.