Առաջարկվում է սահմանել «դոպինգ» հասկացությունը․ Սիսակ Գաբրիելյան

Հստակեցվում են «դոպինգ» հասկացությունը եւ հակադոպինգային գործունեությունը, սահմանվում են Հայաստանում ազգային հակադոպինգային կազմակերպության նշանակությունն ու նրա լիազորությունները: 2022 թ. մեր մարզիկներն աննախադեպ արդյունքներ են գրանցել, եւ այս փոփոխություններով մենք ամեն ինչ անում ենք, որ հանկարծ մեր որեւէ մարզիկ չորակազրկվի, եւ Հայաստանը չզրկվի այդ լավագույն արդյունքներից: Այս մասին հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, փոխանցում է Ազգային ժողովի լրատվական ծառայությունը։

Ըստ հիմնավորման՝ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախաձեռնությունը պայմանավորված է միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի կիրառման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ ոլորտին ներկայացվող արդի պահանջներին համապատասխանելու հրամայականով: Նման փոփոխություններ նախաձեռնելու պահանջով Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ին դիմել էր նաեւ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը:

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ:

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ առաջարկվում է ռազմական խաղերը նույնպես ներառել պարգեւատրվող մարզաձեւերի եւ միջոցառումների ցանկում, քանի որ բանակային խաղերն իրենց մասշտաբով զիջում են միայն Օլիմպիական խաղերին եւ համարժեք են ուսանողական խաղերին: Նշվել է, որ բանակային խաղերին երբեմն մասնակցում է մոտ 200 երկիր: «Սա դարձել է շատ կարեւոր միջոցառում, եւ ժամանակն է, որ մենք այդ խաղերին վերաբերվենք հավուր պատշաճի եւ մարզիկներին խրախուսենք այդ խաղերի համար»,- ընդգծել է փոխնախարարը:

Նախագծով առաջարկվում է սահմանել նաեւ լիազորող նորմ, ինչպես նաեւ ամրագրել, որ տարեկան ծրագրերը հաստատվում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

Այս նախագիծը նույնպես արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ

Փորձում ենք մշակել նախագիծ, որ խրախուսելու է աշխատող մարդուն ուսում ստանալ, իսկ ուսանողին՝ աշխատել․ Սիսակ Գաբրիելյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.