5 զոհ, 5 վիրավոր. Վրաստանում տղամարդը պատշգամբից կրակ է բացել անցորդների վրա |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի Սագարեջո քաղաքում (Կախեթի շրջան) 48-ամյա տղամարդը բնակարանի պատշգամբից կրակ է բացել բակում գտնվող մարդկանց, իսկ ավելի ուշ՝ դեպքի վայր կանչված ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ։ Դրա հետևանքով 5 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:

Վրաստանի Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին լրագրողներին հայտնել է, որ հատուկ գործողությունն ավարտվել է:

«Շատ ծանր դեպք է։ Ցավակցում ենք ընտանիքներին։ Հինգ հոգի զոհվել է։ Ցավոք, նրանցից մեկը մեր աշխատակիցն է: Հինգ հոգի վրավորվել է, որոնցից մեկի վիճակը ծանր է: Նրան վիրահատում են, և բժիշկներն առայժմ չեն կարող ասել, թե որքան ծանր է նրա վիճակը: Վնասվել է զարկերակը, և հնարավոր չէ ասել՝ նա ողջ կմնա, թե ոչ։ Տա Աստված, որ ողջ մնա», – ասել է Գոմելաուրին։

Նախարարի խոսքով՝ ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչու է տեղի ունեցել այս հանցագործությունը։

«Մի քաղաքացի տնից կրակ է բացել ավտոմատ հրազենից: Տանը եղել է նրա երեխան՝ չափահաս տղան: Նա սկսել է կրակել պատշգամբի մի կողմից, հետո՝ մյուս կողմից», – պատմել է Գոմելաուրին։

Դրանից հետո, ըստ նախարարի, զինված անձի երեխան դուրս է եկել բնակարանից։

«Այնուհետև ժամանել են ոստիկանության աշխատակիցները: Նա մյուս կողմից է կրակ բացել և վիրավորել մեր սպային, որը մահացել է հիվանդանոցի ճանապարհին», – ասել է Վրաստանի ՆԳ նախարարը։

Ավելի մանրամասն՝ armenpress.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.