Արցախյան հիմնահարցի լուծումը պետք է փնտրել ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա. Արմեն Սարգսյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Երևանում կայացած հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը վերաբերվող հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում Վրաստանի նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Համակարծիք էինք, որ հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, հետևաբար նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը: Իմ անձնական համոզմամբ՝ լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա»,- ասաց ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանը մշտապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և համագործակցության մթնոլորտի ձևավորմամբ և պահպանմամբ:

armenpress.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.