Մոսկվայի իրավապահ մարմինները խուզարկել են Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովի ընտանիքին պատկանող «Կապրիզ» գիշերային ակումբը, որտեղ թմրանյութերի ապօրինի վաճառք է իրականացվել, հայտնում է Azadliq ադրբեջանական թերթը: Կան ձերբակալվածներ:
Գիշերային ակումբը գտնվում է Մոսկվայի Բաքվի փողոցում և գրնացված է Օգթայ Ասադովի կնոջ՝ Զեմֆիրա Ասադովայի անունով: Ըստ աղբյուրի հրապարակած փաստաթղթի, ակումբի շուկայական արժեքը գնատահատվում է $10.6 մլն: