«Հայաստանում բռնապետական հասարակարգի հեռանկարը որևէ շանս չունի». Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ավտորիտար կառավարման կամ բռնապետական հասարակարգի հեռանկարը որևէ շանս չունի: Այդ մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Euronews-ին տված հարցազրույցում:

Ծառայության թղթակից Անդրեյ Բեկետովի այն հարցին, թե, հաշվի առնելով ՀՀ վարչապետի ներկայի վարկանիշը երկրում, արդյոք հնարավոր է, որ վարչապետ Փաշինյանը պարբերաբար վերընտրվի և հայերի ներկայի սերունդը ճանաչի միայն մեկ ազգային առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Եթե ինձ ընտրեն ազատ ու ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով՝ դա նորմալ է: Սակայն եթե Հայաստանում առաջ գա ավտորիտար կառավարման ու բռնապետական կարգի վտանգ, ապա դա որևէ շանս չի ունենա: Ժողովրդավարությունը բխում է մեր ժողովրդից ու մեր ազգային արժեքներից»:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ կառավարման ժողովրդավարական համակարգն իրենից ենթադրում է ցանկացած գործընթացում հնարավորինս շատ թվով մարդկանց ներառում:

«Մեզ մոտ Հայաստանում կառավարման ու փոփոխությունների ավտորիտար համակարգ չէ: Ժողովրդավարական համակարգի համար կարևոր է ներառել ավելի ու ավելի շատ մարդկանց ցանկացած գործընթացում՝ քաղաքական, տնտեսական և այլն», – նշել է Հայաստանի ղեկավարը։

tert.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.