Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունների արդյունքում մենք մեր գյուղացիներին հնարավորություն ենք տալիս տնայնագործական ալկոհոլային խմիչքների օրինական առեւտուր ծավալել եւ դրա շրջանակներում լինել պաշտպանված: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մի կողմից քայլ ենք անում, որ անորակ օղիները շրջանառությունից դուրս գան, էն որ բաժակը բարձրացնում են, տնեցիքին հաջող անում, նոր խմում: Մյուս կողմից ուզում ենք, որ այդ բացը լրացվի տնայնագործական ալկոհոլային խմիչքներով, որոնց նկատմամբ որոշակի որակի չափանիշներ պետք է գործեն:
Մենք հնարավորություն ենք ստեղծում, որ տնայնագործական պայմաններում արտադրված օղին հայտնվի օրինական առեւտրի ցանցում ու խանութներում»,-ընդգծեց Փաշինյանը:
ՀՀ կառավարություն