ԱՄՆ-ում հրեական կազմակերպությունները ցուցադրաբար լռում են. Զոհրաբ Մնացականյանը՝ Լոս Անջելեսում հայատյաց պաստառների մասին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը գարշելի է անվանել այն, որ Հոլոքոստի հիշատակի մեկամսյակին Լոս Անջելեսում փակցվել են հայատյաց  պաստառներ։

«Իսրայելը զբաղեցնում է բարձր դիրք, բայց դեռ չի արձագանքել»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մնացականյանը՝ հրապարակելով ժամանակին արված նացիստական պաստառ ընդդեմ հրեաների:

«Բացի դրանից, ցավալի է, որ ԱՄՆ-ում հրեական բոլոր հիմնական կազմակերպությունները դեռևս ցուցադրաբար լռում են: ԱՄՆ կառավարությունը պարտավոր է հետաքննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել ռասայական ատելության այս աղաղակող գործողության մեղավորներին»,- հավելել է նախկին նախարարը։ 

Նա նշել է, որ անձամբ իր մասնագիտական գործունեության մեծ մասն անցկացրել է՝ դիմակայելով ցեղասպանության, Հոլոքոստի ժխտմանը, ռասիզմին, նպաստելով ցեղասպանության կանխարգելմանը, և իր համար ցավալի է տեսնել սկզբունքների այս դավաճանությունը և պատմության խեղաթյուրված կրկնությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.