Բելգիայում մարտի 8-ին հանուն կանանց իրավունքների համընդհանուր գործադուլ է հայտարարվել Collecti.e.f 8 mars ֆեմինիստական պլատֆորմի կողմից։
Ինչպես նշում է «Collecti.e.f 8 mars»-ը գործադուլի նպատակն է ցույց տալ, որ երբ կանայք կանգ առնեն, աշխարհը կդադարի շարժվել։ Խումբը ոգեշնչվել է Իսպանիայում անցյալ տարի հինգ միլիոն կանանց կողմից անցկացված նմանատիպ ակցիայից։
Միջոցառումը բաց է ամբողջ երկրի բոլոր կանանց համար։ Այն կոչ է անում դադարեցնել աշխատանքը, երեխաներին դպրոց չտանել, տնային աշխատանք չկատարել, չսովորել և չհոգալ ոչ ոքի կարիքները։ Այս քայլը նպատակ ունի ընդգծելու կանանց մեծ դերը հասարակությունում, որպես փաստարկ հավասար իրավունքների օգտին։