ԵԿՄ-ում լուրջ փոփոխություններ կլինեն. Սասուն Միքայելյան |Ժողովուրդ|

«Ժողովուրդ» օրաթերթը ԵԿՄ նախագահի թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց, թե երբ է կայանալու «Երկրապահի» համագումարը։ Միքայելյանն ասաց՝ հայտնի չէ։ Ինչո՞ւ. «Որովհետեւ քննարկումներ են ընթանում»: Թե ինչ քննարկումների մասին է խոսքը հարցին ի պատասխան՝ ԵԿՄ նախագահի թեկնածուն ասաց՝ կազմակերպչական, կառուցվածքային լուրջ փոփոխություններ են սպասվում:

Սասուն Միքայելյանը ասաց, որ քննարկում են վարչության անդամների թիվը 184-ից կրճատելու եւ մինչեւ 25 հոգանոց կազմ ունենալու հարցը:          

Բացի այդ, ԵԿՄ-ն ունենալու է նաեւ 7-10 հոգանոց նախագահող խորհուրդ: Ու եթե նախկինում ԵԿՄ-ում որոշումները կայացնում էր ԵԿՄ նախագահը՝ միանձնյա սկզբունքով, այժմ ցանկանում են, որ ԵԿՄ-ում այսուհետ որոշումներն ընդունվեն 7-10 հոգանոց նախագահող կոլեգիալ խորհրդի կողմից քննարկվելուց հետո:

armlur.am

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Աշխարհազորը ԵԿՄ-ի հետ կապ չունի, բայց հնարավոր է՝ ԵԿՄ-ն գործի դրան կից․ Սասուն Միքայելյան |armtimes.com|

ԵԿՄ-ն վարձակալության է տվել համայնքային գույքը. հարուցվել է քրեական գործ |hetq.am|

Ապրիլի 7-ին կանցկացվի ԵԿՄ արտահերթ համագումար |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.