Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ և ելույթ ունեցել խորհրդարանում |1lurer.am|

1lurer.am: Կիևը բոլոր ուժերը կներդնի հասնելու արևմտյան դաշնակիցներից ժամանակակից կործանիչների մատակարարմանը: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Լոնդոնում բրիտանական խորհրդարանի շենքում, օրենսդիր մարմնի երկու պալատների՝ Համայնքների պալատի և Լորդերի պալատի անդամների առջև։

«Մենք կանենք հնարավոր և անհնարին ամեն բան, որպեսզի աշխարհը մեզ մատակարարի ժամանակակից ինքնաթիռներ՝ մեզ պաշտպանող օդաչուներին ուժ տալու համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը անգլերեն։

Զելենսկին Համայնքների պալատի խոսնակ Լինդսի Հոյլին նվիրել է ուկրաինացի օդաչուի սաղավարտ, որի վրա ստորագրել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի սպաները։ Նա բացատրել է, որ այդ սաղավարտը կրել է ուկրաինական կործանիչի օդաչուներից մեկը։ Զելենսկու ելույթը տևել է մոտ 23 րոպե։

Sky News հեռուստաալիքն էլ հայտնել է, որ չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ընդունել է իր լոնդոնյան նստավայրում ՝ Բուքինգհեմյան պալատում: Միապետը սեղմել է Ուկրաինայի առաջնորդի ձեռքն ու մի քանի արտահայտություն փոխանակել նրա հետ, որոնք, սակայն, լսելի չեն եղել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աբսուրդ կլինի, եթե ՆԱՏՕ-ն չհրապարակի Ուկրաինայի անդամակցության հստակ ժամանակացույցը»․ Զելենսկի |azatutyun.am|

Զելենսկին պաշտոնական այցով մեկնում է Բաքու |azatutyun.am|

Բաքվում Զելենսկին հանդիպել է Ալիևի հետ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.