Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ Զինված ուժերն օգտագործվել են. Դավիթ Տոնոյան |azatutyun.am|

2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ Զինված ուժերն օգտագործվել են, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ 

«Մարտի 1-ի դեպքերին արտակարգ իրավիճակ հայտարարելու հետ կապված օգտագործվել են մեր Զինված ուժերն, այսինքն՝ ներկա են եղել Երևան քաղաքում», – ասաց Տոնոյանը։  

Հարցին, թե Զինված ուժերի ներկայությունն իրավաչա՞փ էր, նախարարը պատասխանեց. – «Զինված ուժերի ներկայության իրավաչափությունը մարտիմեկյան դեպքերին դատարանով է հաստատվելու»։

2019-ի մարտի 1-ին լրացավ մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 11-րդ տարին։
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:
«Մարտի 1»-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել է, որ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերը ներգրավված են եղել քաղաքական գործընթացներում, իսկ դրա համար այդ ժամանակվա Պաշտպանության նախարար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանը ստորագրել է Գերագույն գլխավոր հրամանատարի, այսինքն՝ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ հույժ գաղտնի 0038 հրամանը:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նախկին բարձրաստիճան զինվորականներին։

azatutyun.am

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Դատարանը փորձում է կանխել շինծու քրեական գործի վերջնական փլուզումը»․ Դավիթ Տոնոյան

Վարժարանի վերաբերյալ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների. Դավիթ Տոնոյան

Տոնոյանը ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ Կարեն Ղազարյանի ճակատագիրն է քննարկել

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.