Նոր տեսակի պաշտպանական համակարգեր են նախագծվել, որոնք մտել են սերիական արտադրության մեջ. ԱԺ փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում 60 տոկոսից ավելի աճ է արձանագրվել: Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ԱԺ նիստում՝ «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում՝ անդրադառնալով պատգամավորի հարցին:

«Այս տարի մենք արդյունքներ ունենք արձանագրած, որոնք, կարելի է ասել՝ ռեկորդային են: Հաշվարկի տարբեր մեթոդիկաներ կան: Դրանցից մեկով՝ մենք 60 տոկոսից ավելի աճ ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծվելուց ի վեր՝ որոշ դեպքերում տասնյակ անգամներով, որոշ դեպքերում մի քանի անգամ ավելացվել են ֆինանսավորման ուղղությունները՝ թե բարձր տեխնոլոգիաների, թե ռազմաարդյունաբերության ուղղություններով: Մասնավորապես, նոր տեսակի պաշտպանական համակարգեր են նախագծվել, որոնք արդեն իսկ մտել են սերիական արտադրության մեջ»,-ասաց Արշակյանը:

Նրա խոսքով՝ տասնյակ հայկական ընկերություններ պետական գրանտային ծրագրերի շրջանակներում ստացել են նորարարական գրանտներ, որոնք բերում են միջազգային ֆոնդերի կողմից ներդրումների, որոնք իսկապես պատկերը փոխում են հայաստանյան իրականության մեջ:

Արշակյանը նաև հիշեցրեց, որ կառավարությունը հանդես է եկել գիտության ոլորտի ֆինանսավորման կրկնապատկման նախաձեռնությամբ, որն իր հերթին պետք է բերի նոր ինտելեկտուալ սեփականությունների գրանցման, որի հիման վրա Հայաստան կհոսեն նոր ներդրումներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.