Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում |news.am|

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա ապրիլի 8-ից 12-ը:
Նստաշրջանի ընթացքում սպասվում են Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների ելույթները, հաղորդում է ԵԽԽՎ-ի կայքը:

Քննարկումներ կանցկացվեն ՄԱԿ-ի հետ համագործակցության ամրապնդման եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հնարավոր մասնակցությամբ կայուն զարգացման ոլորտում նպատակների իրականացման վերաբերյալ:

Վեհաժողովը քննարկումներ կանցկացնի ատելության բորբոքման դադարեցման, ինչպես նաեւ ատելության բորբոքման դեմ պայքարում քաղաքական ղեկավարների դերի մասին:
Վեհաժողովը կքննարկի այսպես կոչված «լվացքատները» եւ կազմակերպված հանցավորության եւ փողերի լվացման դեմ պայքարում նոր մարտահրավերները, ինչպես նաեւ կքննարկի ԵՄ-ի ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ հիմնարար իրավունքների հարցերով նոր մեխանիզմի ստեղծման վերաբերյալ դիրքորոշումը:

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը կներկայացնի 2018 թվականի գործունեության մասին տարեկան զեկույցը եւ կպատասխանի հարցերին: Կարծիքների ավանդական փոխանակում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի կառավարության ղեկավարի, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Թիմո Սոյնիի հետ, ինչպես նաեւ  պատվիրակների հարցերին կպատասխանի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը:

news.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Գորշ գայլերի» հիմնադրի որդին ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ |factor.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանին

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԽԽՎ համազեկուցողների հետ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.