Վրաստանում 1 օրվա ընթացքում 3-րդ երկրաշարժն է տեղի ունեցել. էպիկենտրոնն Ախալքալաքից 2 կմ հեռավորության վրա է

Վրաստանի հարավում՝ Սամցխե-Ջավախքում, 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 17:55-ին՝ Ախալքալաք քաղաքից 2 կիլոմետր հեռավորության վրա՝ Դիլիսկա գյուղի մոտ։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա, գրում է «Սպուտնիկ»-ի վրացական ծառայությունը։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Կիրակի օրը երկու երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևմուտքում՝ Օզուրգեթիի (Գուրիա) մերձակայքում։ Առաջինի ուժգնությունը 4,4 մագնիտուդ է, երկրորդինը՝ 3, 3։33

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.