Հնդկաստանը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մարտի 1-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Բալա Վենքաթեշ Վարմայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵՏՀ պաշտոնական կայքը:

«Հնդկաստանի տնտեսական զարգացումն իսկապես տպավորիչ է: Մենք ենթադրում ենք, որ կայուն աճը որակական առումով կփոխի երկրի դիրքերը համաշխարհային տնտեսությունում: Ընդ որում, Հնդկաստանն իրենից ներկայացնում է հսկայական շուկա: Մեր ձեռնարկությունները կցանկանան այնտեղ ավելի լայն ներկայացվածություն ունենան: Մենք նաև հետաքրքրված ենք, որ Հնդկաստանի ձեռնարկատերերն ավելի ակտիվ լինեն ԵԱՏՄ շուկաներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում դեսպանն ընդգծել է, որ հնդկական կողմը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում: Վենքաթեշ Վարման նշել է, որ Հնդկաստանը դինամիկ ու դրական փոխգործակցություն ունի ԵԱՏՄ բոլոր երկրների հետ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ռոսսելխոզնադզորը» չեղարկել է ԵԱՏՄ-ից տավարի մսի ներմուծման սահմանափակումները |tert.am|

Փաշինյանը հույս է հայտնել 2019-ին կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը |armenpress.am|

Աշխատանքային խումբը կփորձի գտնել ԵԱՏՄ առաջնահերթություններում ՀՀ- համար խնդիրների չեզոքացման հնարավորությունները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.