Զարմանալի համառ են բանակի թափանցիկության համար միջազգային դրամաշնորհների մսխողները․ Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում, խոսելով բանակից, նշում է,- «Զարմանալի համառ են բանակի թափանցիկության համար միջազգային դրամաշնորհների ՄՍԽՈՂՆԵՐԸ։ Հիմա էլ մեկը մեկին խոսացնում, գնահատական են տալիս ու ոգևորում են։ Երեկ փաստերով հիմնավորեցի, որ ոչ մի զոհ չի պահվել ու չի կարող պահվել։

Հայտարարությամբ հանդես եկավ նաև դատախազությունը, որտեղ մանրամասն ներկայացրեց ամեն ինչ։ Դուք ոչ մի փաստ այդպես էլ չբերեցիք, որ պետական կառույցները ինչ որ բան թաքցրել են։ Ի դեպ պետական տարբեր կառույցներ այս հարցում միասնական են գործում, քնչական մարմնի և դատախազության հայտնելը ևս թափանցիկություն է նշանակում։ Հիմա էլ չեք հասկանում թե ինչ ասել է ծառայության հետ կապ չունեցող մահ։ Չեմ զարմանում, որ չեք հասկանում, բայց ներկայացնեմ. Զինծառայողները անձնական կյանք էլ ունեն, որը կապ չունի ծառայության հետ։ Կրկնում եմ, հեռու մնացեք զոհերի շահարկումից»։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

2019-ի ամառային զորակոչին ծառայության է անցել կանխատեսվածից 15% ավելի քաղաքացի, ինչը կապված է հայրենիք վերադարձի հետ․ Արծրուն Հովհաննիսյան

Հայ դիրքապահների կողմից վնասազերծվել է Ադրբեջանի սահմանախախտ քաղաքացին

Միջադեպ բանակում. Պատժվել են շարքայիններ ու հրամանատարներ. Արծրուն Հովհաննիսյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.