armenpress.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 19-ին այցելել են երկրաշարժից տուժած Հաթայ նահանգ։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Արտգործնախարարներին ուղեկցել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել, որի հետևանքով զոհերի թիվը փետրվարի 19-ի տվյալներով հասել է 40 հազար 689-ի: