Նյու Յորքի նախկին քաղաքապետ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը չի նախատեսում իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականին նշանակված ԱՄՆ նախագահի ընտրություններում:
Նա նշել Է, որ լրջորեն խորհրդակցել Է նախագահական մրցարշավում ներգրավվելու շուրջ, բայց արդյունքում հրաժարվել Է այդ գաղափարից: Բլումբերգը նաև վստահություն է հայտնել, որ հաղթանակ կտաներ, եթե իր մրցակիցը լիներ ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը:
«Սակայն ես լավ եմ հասկանում, թե որքան դժվար Է թեկնածու դառնալ Դեմոկրատական կուսակցությունից՝ հաշվի առնելով, թե որքան շատ են հավակնորդները», – արձանագրել է նա:
77-ամյա Բլումբերգը 2002-ից մինչև 2013 թվականն զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը: Նա նաև հայտնի է որպես ֆինանսական նորությունների համանուն գործակալության հիմնադիր և ֆիլանտրոպ: