ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մեկնաբանել է 10,000 պետական աշխատողի կրճատման վերաբերյալ օրերս տարածված լուրերը՝ նշելով, թե փաստաթղթում չկա կոնկրետ թիվ:
«Այդ փաստաթղթի մեջ չկա կոնկրետ թիվ նշված, որ այսքան մարդ պետք է կրճատվի: Ընդամենը ձևակերպումը վերաբերում է նրան, որ անգամ եթե խոսքը վերաբերի այսպիսի հնարավոր ելքի, միևնույնն է, պետք է համեմատել այդ թիվը և մնացած թիվը, ովքեր կարող են շահել այդ թվի հարաբերական կամ պայմանական ասած՝ տուժելուց: Ընդ որում, դա փակագծերի մեջ է ներառված և չի կարող վերաբերվել նրանց, ովքեր արդյունք են ստեղծում», – ասել է նախարարը։