Հանդիպել են Էրդողանը և Բլինքենը, ԱՄՆ-ն կոչ է արել արագացնել ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկրների միանալու գործընթացը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և օգնություն խոստանալու երկու շաբաթ առաջ երկրաշարժերից ցնցված երկրին, հայտնում է Reuters-ը: Կողմերը քննարկել են նաև Ուկրաինային աջակցելու հարցը:

ՆԱՏՕ-ին անդամակցելու հյուսիսային երկրների հայտերը փակուղի են մտել, քանի որ Թուրքիան հրաժարվել է վավերացնել դրանք՝ մասնավորապես հայտարարելով, որ Ստոկհոլմը պատսպարում է ահաբեկչական խմբավորումների անդամներին։ Անկարան վերջերս հայտարարեց, որ հավանություն կտա միայն Ֆինլանդիայի անդամակցությանը դաշինքին։

ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև հարաբերությունների լարվածության պատճառներից մեկն էլ 2019 թվականին Անկարայի կողմից ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերումն էր:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ պետքարտուղար Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կաջակցի Թուրքիային «այնքան, որքան անհրաժեշտ կլինի» ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար:

Միացյալ Նահանգները որոնողափրկարարական թիմ է ուղարկել Թուրքիա՝ բժշկական պարագաների, բետոնը քանդող սարքավորումների և 85 միլիոն դոլար լրացուցիչ ֆինանսավորման հետ միասին՝ որպես մարդասիրական օգնություն, որը նախատեսված է նաև Սիրիայի համար:

ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքների վերացման համար հասել է 185 մլն դոլարի, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.