Դատավոր Արման Հովհաննիսյանի վերաբերյալ կարգապահական վարույթն առնչվում է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի գործով որոշմանը |factor.am|

factor.am: Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ։ Վարույթի հիմքում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի գործով Հովհաննիսյանի կայացրած դատական ակտն է։

Սեդրակ Քոչարյանը 2018 թվականին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով ներգրավվել է որպես մեղադրյալ։

ԱԱԾ-ն գործի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որը պաշտպանական կողմը դիտարկել է որպես Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտող։ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարան բողոք է ներկայացրել՝ միջնորդելով պարտավորեցնել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին հրապարակայնորեն հերքել հաղորդագրությունը և ներողություն խնդրել Սեդրակ Քոչարյանից՝ դրանում տեղ գտած արտահայտությունների համար:

Առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, 2019 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ Հայկ Ալումյանի բողոքը բավարարել է մասնակիորեն՝ ճանաչելով Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի՝ 2019 թվականի փետրվարի 19-ի հաղորդագրությամբ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումը։ Այս որոշման դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել Դատախազությունն ու Հայկ Ալումյանը։ 2019 թվականի մայիսի 8-ի որոշմամբ՝ Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով թողնվել է առանց քննության, իսկ դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում այն մերժվել է, և առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, որը վարույթ է ընդունվել։ Վճռաբեկ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 24-ին բեկանել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտելու վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը։

Շարունակությունը՝ factor.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Դատավորը ընդգծված քաղաքականացված է»․ Քոչարյանի պաշտպանական թիմը հրաժարվել է ձերբակալման դեմ բողոքից

Առուշ Առուշանյանը մասամբ արդարացվեց, մասամբ մեղավոր ճանաչվեց

Դատավորներ Գևորգ Նարինյանն ու Արա Կուբանյանը հայտարարեցին, թե չեն ճանաչում իրենց վերաբերյալ քրեական գործով տուժողին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.