tert.am: Ընդդիմադիր Գիորգի Վաշաձեն Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ հայտարարել է, որ որոշում է կայացվել Վրաստանի ղեկավարությանը մեկ ժամ ժամանակ տալ երկու պահանջի կատարման համար՝ խորհրդարանից հանել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը և ազատ արձակել նախորդ օրը ձերբակալված ցուցարարներին։
«Վրացական երազանքը» պետք է անհապաղ հետ կանչի ռուսական օրենքը խորհրդարանից և ազատ արձակի բոլոր նրանց, ովքեր երեկ ապօրինի են ձերբակալվել»,- հանրահավաքում իր ելույթի ժամանակ ասել է Վաշաձեն։
Նա հավելել է, որ երկրի ղեկավարությանը սրա համար մեկ ժամ է տրվում, հակառակ դեպքում ակտիվիստները «կանցնեն այլ քայլերի»։