aliq.ge: Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը լարված է։ Ցուցարարները փորձում են կոտրել խորհրդարանի դարպասները և ներս մտնել։
Նշենք, որ ցուցարարները իշխանություններին վերջնագիր են ներկայացրել մինչև ժամը 22:00-ն՝ անհապաղ հետ կանչել «ռուսական օրենքը» , ազատ արձակել երեկ բոլոր ձերբակալվածներին:
Թբիլիսիի իրավիճակը լարվել էր երեկ, երբ խորհրդարանն անսպասելիորեն լիագումար նիստում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։
Տեղում մոբիլիզացված հատուկջոկատայինները ցույցը ցրելու նպատակով կիրառել էր արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ: Վաղ առավոտյան արդեն Ռուսթավելիի պողոտայում միայն ոստիկանական ուժերն էին։