Վրաստանում ցուցարարաները կոտրել խորհրդարանի շենքի ապակիները. ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել |tert.am|

tert.am: Վրաստանում ցուցարարները շրջապատել են խորհրդարանի շենքը՝ փորձելով արգելափակել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի ընդունումը։

Ընդունված օրինագիծը հետ կանչելու վերջնաժամկետը ժամը 22:00-ն էր, որից հետո «Ստրատեգիա Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն ցուցարարներին խնդրեց քվեարկել ձեռքը վերև պարզելով, եթե նրանք կողմ են խորհրդարանը շրջափակման մեջ դնելուն: Սա ծափահարությունների արժանացավ։

Վերջնագրի ժամկետի ավարտից հետո ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան։ Նրանք սկսել են կոտրել շենքի ապակիները և փորձել կոտրել բակ տանող դարպասը։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել։

Խորհրդարանի բակի կողմից ուժայինները ջուր են բաց թողել՝ ցուցարարներին քշելու համար։ Նրանք նաև արցունքաբեր գազ են կիրառել։ Ցուցարարները պատասխանում են ոստիկաններին՝ ճայթրուկներ նետելով նրանց վրա։

Ուժայիններին հաջողվել է ցուցարարներին հեռացնել խորհրդարանի ծառայողական մուտքերից։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները բարձրախոսով հորդորում են ներկաներին ցրվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.